Մանվել Գրիգորյանի գործով դատական քննություն նշանակելու մասին որոշում դեռ չկա

Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Մամուլում տեղեկություն է հայտնվել, թե արդեն հայտնի է Մանվել Գրիգորյանի գործով առաջին դատական նիստի օրը և ժամը։

Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ մայիսի 2-ին, ժամը 12.00-ին նշանակված է Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությունը և ոչ թե քրեական գործով դատական նիստը:

Դատարանի կողմից դեռևս որևէ որոշում չի կայացվել սույն քրեական գործով դատական քննություն նշանակելու մասին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ և 293-րդ հոդվածներով նախատեսված կարգով դատական քննություն նշանակվելու դեպքում նոր միայն հայտնի կդառնա վերոնշյալ քրեական գործով առաջին դատական նիստի օրվա և ժամի մասին տեղեկությունը, որը հասանելի կլինի Դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել