Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 19-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գարեգին Բաղրամյանին ազատել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Ազգային ժողովը 85 կողմ 20 դեմ ձայնով Գարեգին Բաղրամյանին ընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ: