Նախագահական նստավայրը «Հանրապետության տուն» անվանումով անվանակոչելու մասին որոշում կքննարկվի

Երևանի ավագանին ապրիլի 23-ին կգումարի հերթական նիստը, որի ժամանակ կքննարկվի Մարշալ Բաղրամյան պողոտայի հ.26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը  «Հանրապետության տուն» անվանումով անվանակոչելու մասին որոշման նախագիծը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նման առաջարկություն Երևանի քաղաքապետարան է ներկայացվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի կողմից:

Նշված գույքին Երևանի քաղաքապետի 08.04.2019թ. համար 1071-Ա որոշմամբ տրամադրվել է՝ Մարշալ Բաղրամյան պողոտա, համար 26/1 հասցեն:

ՀՀ նախագահական նստավայրը՝ Մաշտոցի պողոտա 47 հասցեում

Հանրապետության նախագահը և իր աշխատակազմը 2019 թվականի մարտի 1-ից Մաշտոցի պողոտայի համար 47 հասցեից տեղափոխվել են վերոգրյալ հասցեում գտնվող նախագահական նստավայրի վարչական շենք: Շենքում աշխատասենյակ է նախատեսվել նաև ՀՀ վարչապետի
համար, ինչպես նաև նրան ընձեռված է արարողակարգային նշանակության դահլիճներից օգտվելու հնարավորություն:

Հանրապետության նախագահի աշխատակազմը ծրագրում է Բաղրամյան պողոտայի համար 26/1 հասցեում գտնվող վարչական շենքի դահլիճներում, ինչպես նաև հարակից տարածքում իրականացնել մշակույթային միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ,
շնորհանդեսներ և այլն: Հաշվի առնելով նախագահական նստավայրի նկատմամբ առկա ծրագրերը և նպատակները, ինչպես նաև անվանակոչման արդյունքում դրա նշանակության վերաիմաստավորումը՝ նպատակահարմար է գտնվել անվանակոչման հարցը ներկայացնել Երևան քաղաքի ավագանու քննարկմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել