Կադաստրի կոմիտե. Ստուգեք ցանկերը և ստացեք Ձեր սեփականության վկայականը

Կադաստրի կոմիտեն հայտարարություն է տարածել այն մասին, որ առաջին պետական գրանցման աշխատանքի շրջանակում անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերի և կադաստրային քարտեզների հիման վրա Հանրապետությունում բոլորի համար կատարվել է իրավունքների պետական գրանցում՝ առանց Կադաստր դիմելու, և անվճար՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։

Դրանից հետո տարիների ընթացքում սեփականատերերի գերակշռող մեծամասնությունը Կադաստր է դիմել իր պատրաստի վկայականը ստանալու համար, և ստացել են։ Չնայած սրան, ոչ բոլորն են մոտեցել ստանալու նշված վկայականները:

«Սկզբնական շրջանում տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները փորձեցին նաև հասցե առ հասցե վկայականներն անձամբ հասցնել սեփականետերերին։ Աշխատատար և ոչ այնքան արդյունավետ այդ եղանակին շուտով փոխարինեց առավել նախընտրելին. ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջում վաղուց գործում է հատուկ բաժին (https://www.cadastre.am/page/385), որում զետեղված են ցանկեր՝ իրենց վկայականները 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ դեռևս չստացած անձանց անունով ու գրանցված գույքի հասցեով։

Ովքեր չեն ստացել այդ վկայականները, կարող են ցանկում իրենց տվյալները գտնելու դեպքում դիմել Կադաստրի համապատասխան սպասարկման գրասենյակ։ Եթե գրանցված անշարժ գույքը Երևանում է, պատրաստի վկայականը ստանալու համար պետք է դիմել «Արաբկիր» գրասենյակ (Երևան, Կոմիտասի 35/2), եթե մարզում է՝ Կադաստրի տվյալ սպասարկման գրասենյակ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել