Սխալ կայանված մեքենայի վարորդները կամ տուգանվում են, կամ մեքենաները ավտոքարշակով տեղափոխվում են ՃՈ հատուկ տարածք

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է.

«Aravot.am լրատվական կայքում «Կայանում են՝ որտեղ ուզում են» վերտառությամբ հոդված է հրապարակվել: Լուսանկարներում երևում են մի քանի մեքենա, որ Արամի փողոցում կիսով չափ կանգնած են մայթին:

Վերոգրյալի մասին հայտնում ենք, որ ճանապարհային ոստիկանները շուրջօրյա ծառայության ընթացքում ամեն օր հայտնաբերում և համապատասխան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմում չթույլատրված վայրերում կայանված մեքենաների վարորդների նկատմամբ:

Ինչ վերաբերում է կոնկրետ Արամի փողոցին, մասնավորապես՝ Արամ Մանուկյանի արձանի և մետրոյի կայարանի շրջակայքին, ապա մարտի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում նշված վայրում մայթին կայանելու համար տեղում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել /Վարչական իրավախախտման վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդված, մաս 27. տուգանքը՝ 20.000 դրամ/14 վարորդի նկատմամբ, 3 մեքենայի վարորդներին հնարավոր չի եղել հայտնաբերել, ուստի այդ մեքենաները ավտոքարշակով տեղափոխել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Այս ուղղությամբ ճանապարհային ոստիկանության միջոցառումները շարունակվում են»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել