Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 18-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով՝
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի ապրիլի 1-10-ը ներառյալ»: