Վարչապետը հաստատել է Կառավարական տան թիվ 1 մասնաշենքի պահպանության ու անցագրային ռեժիմի կազմակերպման կարգը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հաստատել ՀՀ կառավարական տան թիվ 1 մասնաշենքի պահպանության ու անցագրային ռեժիմի կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված վարչական տարածքի պահպանությունն իրականացնում է Պետական պահպանության ծառայությունը:

3. Պետական պահպանության ծառայության ղեկավարին՝ վերանայել և սույն որոշման պահանջներին համապատասխանեցնել տեղակայված պահակետերի պաշտոնական փաստաթղթերը:

4. ՀՀ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչությանը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշմանը ծանոթացնել բոլոր աշխատողներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել