Դպրոցի տնօրենն ազատվեց պաշտոնից. նոր տնօրեն է նշանակվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը փետրվարի 13-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» №319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի «Ներսես Մեծի անվան հ.124 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի 2019թ. հունվարի 30-ի նիստի հ.16 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 13.02.2019թ. h.12/7465 զեկուցագիրը`

1.Երևանի «Ներսես Մեծի անվան հ.124 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Հայկ Ֆելիքսի Բախչինյանի հետ 2019 թվականի փետրվարի 14-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով /14.02.2019թ.–14.02.2024թ./:

2. Արմինե Աթաբեկյանին ազատել Երևանի «Ներսես Մեծի անվան հ.124 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից:»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել