Զենքի և զինամթերքի արտադրության ոլորտում կիրականացվի ավելի քան 3 միլիարդ դրամի ներդրում

Այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության որոշմամբ «Արսենալ ԼՏԴ» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից: Ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործվելու են զենքի և զինամթերքի արտադրության մեջ (ք. Երևան)։ Նախատեսվում է իրականացնել 3 026 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի 200 նոր աշխատատեղ՝ 250 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 44 400 000 000 ՀՀ դրամ։

Բավարարվել է նաև «ԷԿՈՍ-Մ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը՝ «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար: Ընկերությունը ազատ տնտեսական գոտում նախատեսում է ծավելել գործունեություն՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ներդրումային ծրագրի ընթացքում արտահանման ընդհանուր ծավալները կկազմեն 3,8 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղություններն են ԵԱՏՄ, ԵՄ, ԱՄՆ, Մերձավոր Արևելք, Չինաստան, Հարավային Կորեա։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմի շուրջ 1,6 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում կստեղծվի 57 նոր աշխատատեղ` մոտ 500 հազար դրամ միջին աշխատավարձով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել