Գարիկ Սարգսյանը բողոքի ակցիա իրականացնող գյուղացիներին խոստացել է բարեկարգել Նորաշեն-Դվին ավտոճանապարհի մի հատվածը

Ինչպես հայտնի է, շաբաթներ առաջ Արարատի մարզի Դվին համայնքի բնակիչները փակել էին Հյուսիս-հարավ մայրուղին՝ պահանջելով բարեկարգել ճանապարհները։

Տեղեկացնում ենք, որ ինչպես մարզպետ Գարիկ Սարգսյանը բողոքի ակցիա իրականացնող գյուղացիներին խոստացել էր, առաջիկայում Նորաշեն-Դվին ավտոճանապարհի 2,0 կմ հատվածը կբարեկարգվի։

Բացի այդ, հայտնում ենք, որ նախատեսվում է մարզում այլ ճանապարհների բարեկարգում ևս: Առաջիկայում կբարեկարգվի նաև Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն ճանապարհահատվածի 1,0 կմ-ը, Դեղձուտի ճանապարհահատվածը, Արտաշատ-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ ճանապարհահատվածի 2,3 կմ-ը, ինչպես նաև Այգեզարդ համայնքի ճանապարհահատվածը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել