Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտնում է, որ պատգամավոր Արման Բաբաջանյանի առաջարկությամբ՝ դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և առաջարկել ԱԺ արտաքին հարաբերությունների ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամներից ձևավորել պատգամավորական խումբ՝ Սիրիա մեկնելու համար, այստեղ գտնվող առաքելության անդամներին հանդիպելու և տեղում նրանց խնդիրներին ծանոթանալու նպատակով: