Պաշտպանության նախարարությունից գույք կվերցվի և կտրվի առողջապահության նախարարությանը

Այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության հերթական նիստին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գործադիրի անդամներին կներկայացնի որոշման նախագիծ, ըստ որի պաշտպանության նախարարության կողմից երեք անվանում, ընդհանուր 32 միլիոն 985 հազար դրամ սկզբնական արժեքով, 15 667 875 դրամ մնացորդային արժեքով գույքը`  Ավտոմատ հիստոլոգիական պրեպարատների ներկրման համար Veristain Gemini, Պարաֆինային բլոկների սառեցման համար սառեցնող պլատֆորմ ԵՍ 350 և Ավտոմատ դանակների սրման համար ԿՍ250 (Mikrom GmbH) սարքավորումները, անհատույց անժամկետ կամրացվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Նախագծի հիմանվորման մեջ մանրամասվում է.

1) Ավտոմատ հիստոլոգիական պրեպարատների ներկման համար Veristain Gemini.

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հյուսվածաբանական բաժանմունքում կատարվում են մեծ ծավալով աշխատանքներ 2017թ- 14346 օբյեկտի ուսումնասիրություն, 2018թ առաջին կիսամյակ-6726 օբյեկտի ուսումնասիրություն, որոնց համար ցանկալի է և անհրաժեշտ է ունենալ ավտոմատացված ներկման համակարգ, այն դարձնում է հիստոլոգիկան ներկումները մաքսիմալ հասարակ: Ներկման բարձր որակը ապահովում է ծանրաբեռնվածության էֆեկտիվ վերաբաշխումը լաբորատորիայում, որպեսզի բարձրանա միջին և կրտսեր բուժաշխատողների աշխատանքի ծավալը և արդյունավետությունը: Հարկ է նշել նաև մարդկային գործոնի բացակայությունը, ծրագրավորված մեքենան ներկում է կատարում լաբորանտի փոխարեն, կատարելով բոլոր պրոցեսները ճգրիտ ժամանակի մեջ, որը բարձրացնում է հյուսվածաբանական պրեպարատների որակը, հետևաբար նաև՝ հյուսվածաբանական ախտորոշման ճշգրտությունը: Օրեկան լաբորատորիայի պերսոնալի կողմից կատարվում է մոտ 100-120 օբյեկտի ֆիքսում և ավտոմատ մշակման սարքով պարաֆինային բլոկների պատրաստում, որից հետո տեղի է ունենում հատույթների պատրաստում ձեռքով սահեցնող միկրոտոմի միջոցով և ներկում՝ նույնպես ձեռքով: Ունենալով այդ սարքը զգալիորեն կօպտիմալացվի նրանց կատարած աշխատանքը և կբարձրանա աշխատանքային ժամերի արդյունավետությունը, նաև կհաջողվի հասնել մաքսիմալ ճշգրտության:

2) Պարաֆինային բլոկների սառեցման համար սառեցնող պլատֆորմ ԵՍ 350.

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հյուսվածաբանական բաժանմունքում կատարվում են մեծ ծավալով աշխատանքներ 2017թ- 14346 օբյեկտի ուսումնասիրություն, 2018թ առաջին կիսամյակ- 6726 օբյեկտի ուսումնասիրություն, որոնց համար նաև ցանկալի է ունենալ սառեցնող պլատֆորմ: Նրա սառեցնող մակերեսը արագ սառեցնում է կտոր-նմուշները, կրճատելով մշակման ընդհանուր ժամանակը 40%-ց ավելի: Ժամանակի խնայումը նաև թույլ է տալիս ստանալ հրատապ կատարվող նմուշների արագ սառեցում, քանի որ օրեկան կատարվում է մոտ 100-120 օբյեկտի ֆիքսում և ավտոմատ մշակման սարքով պարաֆինային բլոկների պատրաստում, որից հետո տեղի է ունենում հատույթների պատրաստում ձեռքով սահեցնող միկրոտոմի միջոցով: Ունենալով այդ սարքը զգալիորեն կօպտիմալացվի միջին և կրտսեր բուժաշխատողների կատարած աշխատանքը և կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը:

3) Ավտոմատ դանակների սրման համար ԿՍ250 (Mikrom GmbH).

Զգալիորեն արդյունավետացնում է պրեպարատների – հյուսվածքային նմուշների մշակումը, բարձրացնում որակը, նաև տնտեսապես ավելի նպատակահարմար է՝ անհրաժեշտություն չի առաջանում կատարել դանակների ավելի մեծ քանակով գնումներ, երբ հնարավոր է կատարել առկա դանակների սրում: Ավտոմատի օգտագործումը չի պահանջում բուժ.անձնակազմի հատուկ պատրաստվածություն, այն վստահելի է շահագործման և սպասարկման մեջ:

 Հավելենք, որ իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և առողջապահության նախարարության մասնագետների կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել