Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և տեղափոխվեց դատարան. ոստիկանություն

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 19-ին, ժամը 02.20-ին, «Վնուկովո-Զվարթնոց» չվերթով Հայաստան է վերադարձել և ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների կողմից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է տեղափոխվել 32-ամյա Էյներ Խ.-ն, որը 2018թ-ի ապրիլի 17-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 113 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով, հայտնում են ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել