Ճանապարհային ոստիկանության հայտարարությունը՝ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների ծանուցումների մասին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կարճ (SMS) հաղորդագրությունների և էլեկտրոնային փոստի միջոցով ստանալու համակարգում գրանցվելու համար 2019 թվականի փետրվարի 18-ից գործում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական www.police.am կայքի միջոցով գրանցվելու եղանակը:

Կայքի միջոցով համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.police.am կայքի «ՃՈ ծանուցում SMS-ով» բաժինը, որտեղ անհրաժեշտ է ընտրել համակարգում առկա բաժանորդագրման տարբերակներից որևէ մեկը, այնուհետև ծանուցման եղանակը։
Այս պահին հասանելի են բաժանորդագրման 4 տարբերակ՝
1 – Բաժանորդագրում ՏՄ հաշվառման վկայագրով,
2 – Բաժանորդագրում ID քարտով,
3 – Բաժանորդագրում ՀԾՀ –ով,
4 – Բաժանորդագրում տելեգրամ հավելվածով:

Բաժանորդագրում ՏՄ հաշվառման վկայագրով

ՏՄ հաշվառման վկայագրով բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է համապատասխան դաշտում մուտքագրել տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը, ընտրել տրանսպորտային միջոցի ֆիզիկական անձին կամ իրավաբանական անձին պատկանելիությունը և մուտքագրել հաշվառման համարանիշը, այնուհետև ընտրել ծանուցման տարբերակներից մեկը։
Եթե ընտրել եք «SMS-ի միջոցով» տարբերակը, անհրաժեշտ է համապատասխան դաշտից ընտրել երկիրը, այնուհետև մուտքագրել հեռախոսահամարը և սեղմել «Բաժանորդագրվել» կոճակը։
Եթե ընտրել եք «Էլեկտրոնային փոստով» տարբերակը, անհրաժեշտ է մուտքագրել Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և սեղմել «Բաժանորդագրվել» կոճակը։
Եթե վերոհիշյալ մուտքագրված բոլոր տվյալները ճիշտ են, ապա «Բաժանորդագրվել» կոճակը սեղմելուց հետո, մուտքագրված հեռախոսահամարին կուղարկվի հաստատման կոդ, որն անհրաժեշտ է մուտքագրել բացված պատուհանի համապատասխան դաշտում և սեղմել «Հաստատել» կոճակը։
Հաստատման գործընթացն անցնելուց հետո դուք կտեսնեք հետևյալ հաղորդագրությունը՝ «Դուք հաջողությամբ գրանցվել եք համակարգում»։
Դուք կարող եք դադարեցնել բաժանորդագրությունը ցանկացած ժամանակ՝ պարզապես սեղմելով «Դադարեցնել բաժանորդագրությունը» կոճակը։

Բաժանորդագրում նույնականացման (ID) քարտով

Նույնականացման (ID) քարտով բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման (ID) քարտը կարդացող համապատասխան սարք, որը միացված է համակարգչին։ Նույնականացման (ID) քարտով բաժանորդագրվելիս (բաժանորդագրությունը դադարեցնելիս) գործողությունը կվերաբերվի Ձեզ սեփականության իրավունքով պատկանող բոլոր տրանսպորտային միջոցներին։
Տեղադրեք Ձեր (սեփականատիրոջ) նույնականացման (ID) քարտը սարքի մեջ և սեղմեք «Ընթերցել» կոճակը։ Եթե բոլոր գործողությունները ճիշտ են արվել, ապա կտեսնեք հետևյալ հաղորդագրությունը՝ «Շնորհակալություն, Ձեր (սեփականատիրոջ) տվյալները հաջողությամբ ներբեռնվել են, խնդրում ենք լրացնել մյուս դաշտերը և սեղմել «Բաժանորդագրվել» կոճակը», այնուհետև անհրաժեշտ է ընտրել ծանուցման տարբերակներից որևէ մեկը։
Եթե ընտրել եք «SMS-ի միջոցով» տարբերակը, անհրաժեշտ է համապատասխան դաշտից ընտրել երկիրը, այնուհետև մուտքագրել հեռախոսահամարը և սեղմել «Բաժանորդագրվել» կոճակը։
Եթե ընտրել եք «Էլեկտրոնային փոստով» տարբերակը, անհրաժեշտ է մուտքագրել Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և սեղմել «Բաժանորդագրվել» կոճակը։
Եթե վերոհիշյալ մուտքագրված բոլոր տվյալները ճիշտ են, ապա «Բաժանորդագրվել» կոճակը սեղմելուց հետո մուտքագրված հեռախոսահամարին կուղարկվի հաստատման կոդ, որը անհրաժեշտ է մուտքագրել բացված պատուհանի համապատասխան դաշտում և սեղմել «Հաստատել» կոճակը։
Հաստատման գործընթացն անցնելուց հետո կտեսնեք հետևյալ հաղորդագրությունը՝ «Դուք հաջողությամբ գրանցվել եք համակարգում»։
Դուք կարող եք դադարեցնել բաժանորդագրությունը ցանկացած ժամանակ՝ պարզապես սեղմելով «Դադարեցնել բաժանորդագրությունը» կոճակը։

Բաժանորդագրում hանրային ծառայությունների համարանիշով (ՀԾՀ)

Հանրային ծառայությունների համարանիշով (ՀԾՀ) բաժանորդագրվելու ժամանակ անհրաժեշտ է համապատասխան դաշտում մուտքագրել Ձեր հանրային ծառայությունների համարանիշը, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը(երը), այնուհետև ընտրել ծանուցման տարբերակներից որևէ մեկը։
ՀԾՀ–ով բաժանորդագրվելու ժամանակ առկա է հնարավորություն բաժանորդագրվելու միաժամանակ 4 տրանսպորտային միջոցի։ Պարզապես անհրաժեշտ է սեղմել «+» կոճակը և մուտքագրել տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը, այնուհետև ընտրել ծանուցման տարբերակներից մեկը։
Եթե ընտրել եք «SMS-ի միջոցով» տարբերակը, անհրաժեշտ է համապատասխան դաշտից ընտրել երկիրը, այնուհետև մուտքագրել հեռախոսահամարը և սեղմել «Բաժանորդագրվել» կոճակը։
Եթե ընտրել եք «Էլեկտրոնային փոստով» տարբերակը, անհրաժեշտ է մուտքագրել Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և սեղմել «Բաժանորդագրվել» կոճակը։
Եթե վերոհիշյալ մուտքագրված բոլոր տվյալները ճիշտ են, ապա «Բաժանորդագրվել» կոճակը սեղմելուց հետո մուտքագրված հեռախոսահամարին կուղարկվի հաստատման կոդ, որը անհրաժեշտ է մուտքագրել բացված պատուհանի համապատասխան դաշտում և սեղմել «Հաստատել» կոճակը։
Հաստատման գործընթացն անցնելուց հետո կտեսնեք հետևյալ հաղորդագրությունը՝ «Դուք հաջողությամբ գրանցվել եք համակարգում»։
Դուք կարող եք դադարեցնել բաժանորդագրությունը ցանկացած ժամանակ՝ պարզապես սեղմելով «Դադարեցնել բաժանորդագրությունը» կոճակը։

Բաժանորդագրում Տելեգրամ հավելվածով

Տելեգրամ հավելվածով բաժանորդագրման պարագայում անհրաժեշտ է տեղադրել «Telegram» հավելվածը համապատասխան սարքի վրա և սեղմել «Բաժանորդագրվել» կոճակը։
Դուք կարող եք դադարեցնել բաժանորդագրությունը ցանկացած ժամանակ՝ պարզապես սեղմելով «Դադարեցնել բաժանորդագրությունը» կոճակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել