2018 թվականին ՀՀ 1000 խոշոր հարկատուները միասին պետբյուջե են վճարել 926.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր. Բաբկեն Թունյան

Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի ամփոփ փաստ՝ 2018 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկից.

• 2018 թվականին ՀՀ 1000 խոշոր հարկատուները միասին պետբյուջե են վճարել 926.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր,

• 2017 թվականի համեմատ խոշոր հարկատուների վճարած հարկերն աճել են 119.4 մլրդ դրամով կամ 14.8%-ով,

• Առաջին հորիզոնականներում տեղ գտած 30 խոշոր հարկատուներից 25-ը նախորդ տարվա համեմատ ավելացրել են հարկերը, 5-ը՝ պակասեցրել,

• Վերջին տարիների մեջ առաջին անգամ տարվա խոշորագույն հարկատուն մշակող արդյունաբերության ոլորտի ընկերություն է՝ Գրանդ Տոբակոն (42.2 մլրդ դրամի հարկեր և տուրքեր),

• Խոշոր հարկատուների ցանկի՝ նախորդ տարիների անփոփոխ առաջատարը՝ Գազպրոմ Արմենիան, 2018 թվականի արդյունքներով նահանջել է 3-րդ տեղը (շուրջ 40 մլրդ դրամի հարկեր և տուրքեր)»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել