ԱԱԾ-ն ոստիկանությանը կոռուպցիոն բնույթի հանցագործության մասին տվյալներ է հաղորդել. դեպքը բացահայտված է

Օրերս ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն յուրացման վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունները ստացվեցին։ Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները տեղեկությունների հիման վրա ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժնի գործընկերների հետ։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Համատեղ աշխատանքով ոստիկանները պարզեցին, որ Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի նախկին տնօրենը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2011-ից 2018 թվականների տարբեր ժամանակահատվածներում որպես կրթօջախի պահակ, էլեկտրիկ-փականագործ է հրամանագրել տարբեր անձանց, որոնք փաստացի աշխատանքի չեն եկել, նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձներն էլ, ընդհանուր 2.450.000 դրամ, տնօրենը յուրացրել է։ Պարզվել է նաև, որ դպրոցի տնտեսվարը 2012 թվականին մի քանի ամսով արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան, սակայն այդ ընթացքում նրա անվամբ աշխատավարձ է դուրս գրվել։ Ընդհանուր 200.000 դրամից ավելի գումարը ևս յուրացվել է։

Յուրացման կամ վատնման փաստերով ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։
Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութը՝ ոստիկանության 

        

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել