Հրապարակում եմ Հարություն Մաշադյանի՝ զինվորական ծառայություն անցնելու լուսանկարները նաև զինգրքույկից. Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հրապարակել է Հարություն Մաշադյանի՝ զինվորական ծառայություն անցնելու լուսանկարները զինգրքույկից:

««Դատախազության մասին» ՀՀ օրենքով, ընդ որում՝ ինչպես գործողի, այնպես էլ 2018թ. ապրիլին ուժը կորցրած ճանաչվածի պարագայում, անկախ նրանից՝ խոսքը այսպես ասած՝ քաղաքացիական, թե զինվորական ոլորտի դատախազներին է վերաբերում, սահմանվում է, որ դատախազի պաշտոն չի կարող զբաղեցնել այն անձը, որ չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով: Հրապարակում եմ Հարություն Մաշադյանի՝ զինվորական ծառայություն անցնելու լուսանկարները նաև զինգրքույկից, հատկապես նրանց համար, ովքեր անվստահությամբ էին փորձում մոտենալ ՀՀ դատախազության կողմից երեկ հրապարակված պաշտոնական հաղորդագրության այդ հատվածին:
Որպես հետգրություն էլ ասեմ, որ Հ. Մաշադյանը 12 ամյա դպրոց չի ավարտել և կրտսեր դասարաններում սովորելիս թռիչքային տեղափոխություն է ունեցել»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում քննարկման առարկա էր դարձել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի որդու, Հարություն Մաշադյանի կայազորի դատախազության դատախազ նշանակվելու հանգամանքը:

Շատերը կասկածի տակ էին դնում նաև նրա պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հանգամանքը:

Լուսանկարում Հարություն Մաշադյանն է

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել