Եվրոպական դատարանը Հայաստանի դեմ կայացրել է միանգամից 6 վճիռ. փաստաբան

Փաստաբան Կարեն Սիմոնյանը հայտնում է.  «Եվրոպական դատարանը Հայաստանի դեմ կայացրել է միանգամից 6 վճիռ (բոլորը իմ մասնակցությամբ գործեր են)

Այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության դեմ հրապարակել է թվով 6 վճիռներ, որոնցով ճանաչվել է Կոնվենցիայի 1 արձանագրության 1 հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում:
1.CASE OF LEVON ALIKHANYAN v. ARMENIA (Application no. 6818/10)

2. CASE OF MASHINYAN AND RAMAZYAN v. ARMENIA (Application no. 65124/09)

3. CASE OF MHER ALIKHANYAN v. ARMENIA (Application no. 4413/10)

4. CASE OF PARSADANYAN v. ARMENIA (Application no. 5444/10)

5. CASE OF RAMAZYAN v. ARMENIA (Application no. 54769/10)

6. CASE OF VARDANYAN AND HAKHVERDYAN v. ARMENIA (Application no. 4178/10)

Թվարկված բոլոր 6 վճիռները վերաբերվում են՝ ՀՀ Լոռու մարզի Շնող և Թեղուտ համայնքների բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքների սեփականազրկմանը:

Նշեմ, որ այս գործերը իրենց նպատակին հասել են «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղ»-ի օժանդակությամբ»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել