Բենզալցակայանի աշխատողը ոստիկանության բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն են մոտեցել դիմակավորված երեք հոգի ու հափշատկել են փողերը

Դեկտեմբերի 13-ին, ժամը 1-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ավտոճանապարհին գտնվող բենզալցակայանի աշխատողը ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր տվել, որ մոտ երկու ժամ առաջ, նշված բենզալցակայանի տարածքում, իրեն են մոտեցել դիմակավորված երեք հոգի, պահանջել գումար, դանակով սպառնացել, վնասել ձեռքը, բաճկոնի գրպանից հափշտակել փողերն, ու դիմել փախուստի:
Ավազակության փաստով հարուցվեց քրեական գործ:

Ինչպես քննչական, այնպես էլ, ոստիկանության մի շարք վարչությունների և բաժինների փոխգործակցության արդյունքում պարզվել է, որ նշված ավազակային հարձակումը կատարել են դեկտեմբերի 26-ին Վայոց ձորի Գետափ գյուղում ավազակային հարձակում կատարած և արդեն կալանավորված Վանաձորի բնակիչներ Արեն Սարգսյանը, Արմենակ Մկրտչյանը և Ջրաշենից Բագրատ Ասոյանը:

Նրանք տվել են խոստովանական ցուցմունքներ:

Դեպքի առթիվ Սպիտակի քննչական բաժնում հարուցված քրեական գործը միացվել է Վայոց Ձորի մարզային քննչական վարչության վարույթում գտնվող քրեական գործին:

Նախաքննությունը շարունակվում է:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել