Պետական եկամուտների կոմիտեն ողջունում է շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր, արձագանքելով կոմիտեի կոչին, ստացել են պետական գրանցում և ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ներկայացրել համապատասխան հաշվարկներ:
Շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր հարկման համակարգերի առանձնահատկությունների վերաբերյալ հարցեր ունենալու պատճառով չեն ներկայացրել համապատասխան հաշվարկներ, ՊԵԿ-ը փետրվարի 22-ին` ժամը 11:00-ին, հրավիրում է Մ. Խորենացի 7 (ՊԵԿ դահլիճ), որտեղ կպարզաբանվեն հետաքրքրող բոլոր հարցերը:
Հանդիպմանը ներկա գտնվել ցանկացող շոու բիզնեսի ներկայացուցիչները մինչև փետրվարի 21-ը կարող են հաստատել մասնակցությունը` [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելով իրենց անունը, ազգանունը:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին