Նիկոլ Փաշինյանի որոշումները՝ Հայաստան կատարած երկու պատվիրակությունների ծախսերի վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին որոշումներ է ստորագրել Հայաստան կատարած երկու պատվիրակությունների ծախսերի վերաբերյալ:

Որոշման մեջ ասվում է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2019 թվականի փետրվարի 12-14-ը ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների Հայաստանում գտնվելու ընթացքում այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը՝ 745.000 դրամի սահմաններում, կատարել ՀՀ 2019 թ-ի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվության»:

Մյուս որոշմումը եղել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ անձնակատար Յոհաննես Հանի Հայաստան այցի մասին:

Այս որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդածի 5-րդ մասի՝ 2019 թ-ի հունվարի 29-ին Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի գլխավորած պատվիրակության (ընդամենը՝ 10 մարդ)՝ ՀՀ-ում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը (801 000 դրամի սահմաններում) կատարել ՀՀ 2019 թ-ի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել