Թափուր հաստիքներ՝ Պետական գույքի կոմիտեում

Պետական գույքի կոմիտեին անհրաժեշտ են հաշվապահ, իրավաբան (գլխավոր մասնագետ) և պայմանագրային պարտավորությունների հսկողության բաժնի գլխավոր մասնագետ (իրավաբան կամ տնտեսագետ կամ մենեջեր)։

Այս մասին տեղեկանում ենք կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանից:

Մանրամասները՝ ստորև.

Իրավաբանական վարչության (այսուհետ՝ Վարչություն) հայցապահանջների և իրավական ակտերի բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր մասնագետ (49-2.3-102)

Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է պետության շահերը պաշտպանելու նպատակով հայցադիմումներ (դիմումներ) և պահանջներ ընդդեմ Կոմիտեի ներկայացված հայցադիմումների (դիմումների) վերաբերյալ պատասխաններ Հայաստանի Հանրապետության դատարաններ ներկայացնելու համար, Հայաստանի Հանրապետության դատարանների վճիռների (որոշումների) դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռների դեմ վճռաբեկ բողոք բերելու միջնորդությամբ՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն ներկայացվող համապատասխան փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես Կոմիտեի ներկայացուցիչ մասնակցում է դատական նիստերին՝ ներկայացնելով պետական շահերը Հայաստանի Հանրապետության դատարններում, իրականացնում է դատարաններ ներկայացնելու համար միջնորդությունների, ինչպես նաև դատարաններում Կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրերի նախապատրաստման աշխատանքները, նախապատրաստում է իրավական-փորձագիտական եզրակացություններ իրավական ակտերի վերաբերյալ.

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Պետական գույքի կառավարման մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կանոնադրություն հաստատելու մասին» N 398-Լ հրամանի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի, անհրաժեշտ իմացուpյուն,ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն ինչպես նաև տարբեր տեղեկատվական շտեմարանների համակարգչային ծրագրերի շահագործման համար պահանջվող գիտելիքներ.
  • աշխատավարձի չափը՝ 212 309 ՀՀ դրամ:

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

Իրավաբանական վարչության (այսուհետ՝ Վարչություն) պայմանագրերի նախապատրաստման, կնքման և պայմանագրային պարտավորությունների հսկողության բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր մասնագետ (49-2.3-106)

Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գույքի մասնավորեցման, օտարման, գրավի, նվիրաբերության և նվիրատվության, ինչպես նաև անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրերի (գործարքների), դրանցում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին համաձայնագրերի (համաձայնությունների) նախապատրաստման աշխատանքները, նոտարական գրասենյակներում Կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրերի նախապատրաստման աշխատանքները, պետական գույքի մասնավորեցման գործարքների (պայմանագրերի) նախապատրաստման աշխատանքները, Կոմիտեի կողմից պետական գույքի վերաբերյալ կնքված պայմանագրերով՝ պայմանագրի կողմ հանդիսացող անձանց ստանձնած պարտավորությունների կատարման հսկողությունը, ներկայացնում է հաշվետվություններ կնքված պայմանագրերի վերաբերյալ.

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
իրավագիտություն մասնագիտությամբ կամ տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

  • Հայաստանի Հանրապետության հողային, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Պետական գույքի կառավարման մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Արտոնագրերի մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կանոնադրություն հաստատելու մասին» N 398-Լ հրամանի և իր լիազորությունների հետ կապված՝ իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն ինչպես նաև տարբեր տեղեկատվական շտեմարանների համակարգչային ծրագրերի շահագործման համար պահանջվող գիտելիքներ.
  • աշխատավարձի չափը՝ 212 309 ՀՀ դրամ:

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

 

Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվություների և վճարումների բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր մասնագետ (49-2.3-84)

Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորման և այդ մասով ծախսերի կատարման (ըստ համապատսխան հոդվածների) հետ կապված աշխատանքները, աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների պարտադիր սոցիալական ապահովության վճարների, եկամտահարկի հաշվարկման և փոխանցման աշխատանքները, Կոմիտեի մասով հաջորդող տարվա բյուջեի նախագծի, միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման աշխտանքները, ինչպես նաև հսկում է մասնավորեցվող օբյեկտների գնորդների կողմից ներկայացվող փաստաթղթերը և տրամադրում վճարման հանձնարարագիր.

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

  • Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական գույքի կառավարման մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Գնումների մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 25-ի «Պետական գույքի աճուրդով մասնավորեցման կարգը հաստատելու մասին» թիվ 387 որոշաման, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կանոնադրություն հաստատելու մասին» N 398-Լ հրամանի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  •  անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն ինչպես նաև տարբեր տեղեկատվական շտեմարանների համակարգչային ծրագրերի շահագործման համար պահանջվող գիտելիքներ.
  • աշխատավարձի չափը՝ 212 309 ՀՀ դրամ:

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել