ԲԴԽ-ն՝ Կարեն Փոլադյանին արդարադատության գեներալ-մայորի կոչում շնորհելու լուրի մասին

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Մամուլում և Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկություն է տարածվում, թե Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին ՝ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:

Լրատվամիջոցները, առանց ամսաթիվ ճշտելու, հղում են անում ‹‹Տավուշ›› հայրենակցական միության փոխնախագահ Լավրենտի Միրզոյանի ֆեյսբուքյան գրառմանը, որով Միրզոյանը շնորհավորական և դրական խոսքեր է ուղղում Կարեն Փոլադյանին:
Ինչ խոսք, շնորհակալ ենք նման դրական վերաբերմունքի և հաճելի ուշադրության համար:

Սակայն տեղեկացնենք, որ Կարեն Փոլադյանին Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան շնորհվել է դեռևս 3 տարի առաջ՝ ՀՀ Նախագահի 2016 թվականի հունիսի 14-ի ՆՀ-467-Ա հրամանագրով:

Լրատվամիջոցներին խնդրում ենք առավել զգոն լինել՝ ուշադրություն դարձնելով տեղեկության ժամանակային ճշգրտությանը»:

Нет описания фото.

На данном изображении может находиться: 1 человек, текст

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել