Փոփոխություն անձնագրային ծառայություններում քաղաքացիների ընդունելության ժամային գրաֆիկում

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև տարածքային անձնագրային ծառայությունների կողմից անձնագիր, նույնականացման քարտ, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու, օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու, բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու կամ հաշվառումից հանելու, հաշվառման հասցեի, հանրային ծառայությունների համարանիշի կամ այլ տեղեկանքներ տրամադրելու գործընթացը պատշաճ կերպով ապահովելու նպատակով մինչև ժամը 18-ը դիմումներ ընդունելուց հետո էլեկտրոնային բազա մուտքագրումներ, այլ իրավասու մարմիներ հարցումներ կատարելու, ընդունված փաստաթղթերը արխիվացնելու, քարտադարաններում դասավորելու աշխատանքները կատարվում են հաջորդ աշխատանքային օրը, որը էականորեն ազդում է մատուցվող ծառայության որակի վրա։

Վերը նշված աշխատանքները ըստ պատշաճի ապահովելու նպատակով 2019 թվականի փետրվարի 11-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում, ինչպես նաև տարածքային անձնագրային ծառայություններում քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվելու է մինչև ժամը 17-ը։

Ժամը 17-18-ը ընկած ժամանակահատվածը տրամադրվելու է տվյալ օրվա գործառութային պարտականությունները աշխատակիցների կողմից ավարտին հասցնելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել