Ազգային Ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը այսօր՝ փետրվարի 8-ին, հրավիրել էր իր առաջին նիստը:
Օրակարգում ընդգրկված էին 2 հարց, հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության և աշխատակարգի հաստատման կարգի հարցը:
Նախագահի տեղակալ ընտրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցոթյան ներկայացուցիչ Կարեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ նշված հանձնաժողովի նախագահը վարչապետի նախկին մամուլի քարտուղար Արման Եղոյանն է: