Բարձրագույն որակավորման կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Գրագողությունը ոչ միայն գիտական աստիճանաշնորհման համակարգի չարորակ ուռուցքն է, այլ նաև բուհական կրթության։ Բարձրագույն որակավորման կոմիտեն նախաձեռնել է գիտության տարբեր բնագավառների մասնագետների մասնակցությամբ աշխատանքային խմբի ստեղծում, որը կհամակարգի և կմշակի գրագողության դեմ պայքարի մոտեցումներ:
Անդրանիկ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 15-ին ժ15:00 ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (Ալ. Մանուկյան 1, կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկում)»: