ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Տեղեկացնում եմ, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ներկայացրել եմ ՔԿ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմում։ Այս ընթացքում շարունակել եմ կատարել իմ աշխատանքային պարտականությունները, քանի դեռ դիմումը, սահմանված կարգով, մակագրված չէր։
Մտադիր եմ իմ հետագա մասնագիտական գործունեությունս շարունակել մասնավոր ոլորտում»։