Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փորձաքննական նոր հանձնաժողով կստեղծվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 7-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 2 հավելվածի 13-րդ և 15.1-ին կետերով`
1. Պետական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի համակարգում ստեղծել փորձաքննական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):
2. Հանձնաժողովի կազմն ընտրել հետևյալ պետական մարմինների ներկայացուցիչներից`
1) ՀՀ քաղաքաշինության կոմիտե.
2) ՀՀ առողջապահության նախարարություն.
3) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն.
4) ՀՀ բնապահպանության նախարարություն.
5) ՀՀ գյուղատնտեսության նախարարություն.
6) ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն.
7) ՀՀ կրթության և գիտության նախարարություն.
8) ՀՀ մշակույթի նախարարություն.
9) ՀՀ պաշտպանության նախարարություն.
10) ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն.
11) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն.
12) ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն.
13) ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե:
3. Ելնելով քաղաքաշինական օբյեկտի նշանակությունից` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահը սույն որոշման 2-րդ կետով սահմանված պետական մարմինների ներկայացուցիչներից, յուրաքանչյուր դեպքի համար առանձին, հաստատում է հանձնաժողովի անհատական կազմը:
4. Ընդունել ի գիտություն, որ հանձնաժողովն իր առաջին նիստի ընթացքում կհաստատի հանձնաժողովի աշխատակարգը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել