Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհերի թվի էական նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ճանպարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ.

«Հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհերի էական նվազում ունենք:

Ճիշտ է՝ պատահարների ու դրանց հետեւանքով վիրավորների թիվն աճել է, բայց նաեւ ավտոմեքենաների թվի աննախադեպ աճ ենք ունեցել 2018-ին:

ՃՏՊ-ների եւ դրանց հետեւանքով վիրավորվածների թվին դասվում են նույնիսկ ամենաթեթեւ դեպքերը, այնպես որ՝ իմաստ ունի առաջնակի ուշադրություն դարձնել զոհերի թվին:

Եւ այս առումով դինամիկան հուսադրող է»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել