Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ Վահագն Հարությունյանի խափանման միջոցի վերաբերյալ

Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վահագն Հարությունյանի հանդեպ որպես խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ կիրառված կալանքի վերաբերյալ։

Այս մասին տեղեկանում ենք նրա պաշտպանից՝ Միհրան Պողոսյանից:

«Վերաքննիչ քրեական դատարանը կրկին վերացրել է Վահագն Հարությունյանի կալանավորման վերաբերյալ ապօրինի և կեղծիքների միջոցով կայացված որոշումը…»,-նշում է նա:

Հավելենք, որ նա Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար և Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահն է:

Վահագն Հարությունյանը, ով կալանավորված չի էլ եղել, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Վահագն Հարությունյանն այժմ շարունակում է բուժման կուրսը Մոսկվայում և ավարտելուն պես կվերադառնա Հայաստան։

Հիշեցնենք,որ նոյեմբերի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հարապարակել էր Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Դատարանը որոշել է բավարարել Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։

Վահագն Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանի հուլիսի 17-ի որոշմամբ,  ազատվել էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել