Երևանի քաղաքապետարանում փետրվարի 4-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ այտարարվել է, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների և կառուցվածքային ստորաբաժանումների «թեժ գծի» հեռախոսահամարներով թափառող շների վերաբերյալ ստացվել է 131 ահազանգ՝ 14-ով ավելի նախորդ շաբաթվա համեմատ:
Քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն իսկ պատրաստ է թափառող կենդանիների խնդրով զբաղվող ՀՈԱԿ-ի ստեղծման նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի ավագանու հաստատմանը: Նշվել է նաև, որ մինչև համայնքային կլինիկայի կառուցումը՝ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք անասնաբուժական կլինիկաների հետ՝ գործընթացը սկսելու վերաբերյալ: