Լոռու մարզպետը հանդիպել է «Առողջ մարմին իրազեկ մտքում» ծրագրի ներկայացուցիչներին

Հունվարի 30-ին տեղի ունեցավ Լոռու մարզպետի և «Առողջ մարմին իրազեկ մտքում» ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպումը՝ մարզպետարանում:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում՝  «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից: 

Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը:

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Աշխեն Բաբայանը և «Առողջ մարմին իրազեկ մտքում» ծրագրի ղեկավար Արև Պետրոսյանը ներկայացրեցին ծրագրի հիմնական նպատակը և խնդիրները՝ ակնկալելով Լոռու մարզպետի օժանդակությունը: Հանդիպման  ընթացքում քննարկվեցին ծրագրի արդյունավետ իրականացման և համագործակցության ուղիները:

Լոռու մարզպետը ողջունեց ծրագրի իրականացումը և պատրաստակամություն հայտնեց ամեն կերպ օժանդակելու:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց նորից հանդիպել և մանրամասն քննարկել հետագա անեիքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել