Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Սիլվա Համբարձումյանի

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Հայցադիմումը դատարան է ներկայացվել հունվարի 29-ին:

Նախկին պատգամավորը հայցապահանջ է ներկայացրել պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ:

Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել նաև ընդդեմ «Մաքսինֆո» (Maxinfo.am) լրատվական կայքի:

Գեներալ Մանվել Գրիգորյանը կրկին պահանջում էր հատուցել իր պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել