Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Հայցադիմումը դատարան է ներկայացվել հունվարի 29-ին:
Նախկին պատգամավորը հայցապահանջ է ներկայացրել պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ:
Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել նաև ընդդեմ «Մաքսինֆո» (Maxinfo.am) լրատվական կայքի:
Գեներալ Մանվել Գրիգորյանը կրկին պահանջում էր հատուցել իր պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը: