Դպրոցներում 2018-2019 թվականների ուսումնական տարին հանրակրթական դպրոցներում կավարտվի 2019թ. մայիսի 24-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 25-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։
Այս մասին նշվում է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հուլիսի 11-ին ստորագրված 694-Ն հրամանում։
Նույն հրամանով սահմանվում են նաև ուստարվա արձակուրդները: Այսպիսով.
- 3-12-րդ դասարանների սովորողներին գարնանային արձակուրդ կտրվեն 2019թ. մարտի 25-ից 31-ը ներառյալ:
- Առաջին դասարանցիներին գարնանային արձակուրդ կտրվեն 2019թ. մարտի 18-ից 31-ը ներառյալ:
- Երկրորդ դասարանցիներին գարնանային արձակուրդ կտրվեն 2019թ. մարտի 25-ից 31-ը ներառյալ: