Զոհրապ Եգանյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Զոհրապ Եգանյանը։
Նշենք, որ Եգանյանը տարբեր տարիներին զբաղեցրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի քարտուղարի, Կրթության և գիտության նախարարության խոսնակի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի, Գեղարքունիքի նախկին մարզպետ Կարեն Բոթոյանի խորհրդականի պաշտոնները։