2018-ին Հայաստան է ներմուծվել 67 հազարից ավելի մեքենա. ՊԵԿ նախագահ

2018 թվականին արտաքին առևտրով Հայաստան է ներմուծվել 67.255 հատ ավտոմեքենա՝ 2017 թվականի 39.282 հատի և 2016 թ-ի 16.887 հատի համեմատ: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Հարկ է նշել, որ հիմնականում ավտոմեքենաները ներմուծվել են Վրաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնյայից, որոնց ծագման երկրներն են Գերմանիան, Ճապոնիան, ԱՄՆ-ն և Կորեան:

Նրա խոսքով, այս թիվը համապատասախանաբար աճել է 27.973 հատով (71.2%) և 50.368 հատով (298%):

Դավիթ Անանյանը նաև նշեց, նույն ժամանակահատվածում մաքսային մարմինների կողմից ավտոմեքենաների ներմուծումից կատարված գանձումները 2017 թվականի և 2016 թվականի համեմատ աճել են համապատասխանաբար, 46.2 %-ով և 159%-ով:

Հատկանշական է, որ մեկ ավտոմեքենայի միջին գանձումը 2018թ. ընթացքում կազմել է 581.9 հազ. դրամ, 2017թ. ընթացքում գանձված 681.4 հազ. դրամի փոխարեն, որը պակաս է 14.6 %-ով: Ինչպես նաև եթե դիտարկենք 2018թ. I և II կիսամյակները ապա կտեսնենք, որ I կիսամյակում մեկ ավտոմեքենայից գանձվել է 675.8 հազ. դրամ (27293 ավտոմեքենա գանձումը 18443 մլն. դրամ), այնինչ II կիսամյակում մեկ ավտոմեքենայից գանձվել է 517.8 հազ. դրամ (39962 մեքենա՝ գանձումը կազմել է 20693 մլն. դրամ): Վերջինս փաստում է, որ մեկ ավտոմեքենայից գանձումը 2018թ. II կիսամյակում I կիսամյակի համեմատ պակասել է 23.3%-ով: Համեմատելով 2016թ. տվյալները 2018թ. հետ ակնհայտ է դառնում, որ ավտոմեքենաների ներմուծման քանակը աճել է գրեթե 4 անգամ: 2016թ. մեկ ավտոմեքենայից միջինում գանձվել է 894.7 հազ. դրամ (16887 ավտոմեքենա գանձումը 15108 մլն. դրամ), ինչը 2018թ-ի միջին գանձումից 35 %-ով ավել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել