Վլադիմիր Պուտինի ուղերձը Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա և Ռուսաստանն ու Հայաստանը տարբեր բնագավառներում արգասաբեր համագործակցության նշանակալի փորձ են կուտակել:

«Հույս ունեմ, որ մեր երկխոսությունն ու կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջմղմանը: Դա անկասկած համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին»,- ասված է ուղերձում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել