Պատգամավոր Վահագն Հովակիմյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց պատգամավորների կողմից ԱԺ նախագահի ընտրության գաղտնի քվերակության արդյունքները:
«132 պատգամավորներից քվերակությանը մասնակցել են 132-ը, բացելով գաղտնի քվերակության քվեատուփը՝ ժամանակավոր հաշվիչ հանձնախումբը պարզեց. քվեատուփում առկա էր 132 քվեարթերթիկ, որոնցից 1-ն է անվավեր ճանաչվել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Արարատ Միրզոյան – կողմ 131, դեմ՝0 »,-նշեց նա:
Արարատ Միրզոյանը զբաղեցրեց ԱԺ նախագահի աթոռը: