Երեկ՝ հունվարի 13-ին ժամը 20:00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել,որ Երևան քաղաքի տարբեր հատվածներում, մասնավորապես Կենտրոն վարչական շրջանի Զաքյան 8 և Բաղրամյան 1 հասցեներում, ռումբեր են տեղադրված:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունից:
Կանչի վայր են մեկնել ԵՓՎ Կենտրոն բաժնի թիվ 8 ՀՓՋ-ից մեկական մարտական հաշվարկ: Իրականացվել է մարդկանց տարահանում և տարածքի սահմանազատում: Պարզվել է, որ ահազանգը կեղծ է: