Վերջին մահապատիժը Հայաստանում տեղի է ունեցել 1991 թ. օգոստոսի 30-ին. այն կատարվել է ընդամենը մեկ փամփուշտի օգնությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Վիքիպեդիայից:
Մահապատիժը եղել է օրինական պատիժ՝ սպանության, դավաճանության և լուրջ հանցագործությունների համար, մինչև այն վերացավ 2003 թ., ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։
Մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։
2003 թ. Հայաստանը նույնպես վավերացրել է թիվ 6 արձանագրությունը Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային (արձանագրությունը թույլ է տալիս երկրներին պահպանել մահապատիժը ծանր պատերազմական հանցագործությունների ժամանակ)։
Թիվ 13 արձանագրությունը (վերաբերում է մահապատժի վերացմանը բոլոր հանգամանքներում) ստորագրվել է 2006 թ., սակայն, 2008 թվականի հունվարից Հայաստանը չի վավերացրել այն, ի տարբերություն հարևան Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի: