Կառավարության որոշմամբ այսօր՝ հունվարի 10-ին, ԿԳՆ կոմիտեին ամրացված մեքենան կամրացվի ՀՀ կրթության տեսչական մարմնին:
Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, ՀՀ կրթության տեսչական մարմնին ամրացված, Կրթության և գիտության նախարարության հաշվեկշռում հաշվառված տրանսպորտային միջոցը (Նիսան Մաքսիմա 2004, ձեռքբերված՝ 2011 թ-ին, սկզբնական արժեքը՝ 5 387 865 դրամ, հաշվեկշռային՝ վերագնահատված արժեքը՝ 5 414 804 դրամ) հետ կվերցվի և կամրացվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարման նպատակով:
Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեին ամրացված տրանսպորտային միջոցը (TOYOTA COROLLA 2013, սկզբնական արժեքը՝ 8 375 000, hաշվեկշռային արժեքը` 4 355 000) հետ կվերցվի և կամրացվի ՀՀ կրթության տեսչական մարմնին:
Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կրթության տեսչական մարմնին ամրացված տրանսպորտային միջոցի շահագործման հետագա աննպատակահարմարության և համեմատաբար նոր, քիչ ծախսատար տրանսպորտային միջոցի տրամադրման պահանջով:
Որոշման նախագծում նշվում է, որ ՀՀ կրթության տեսչական մարմնին ամրացված 2004թ. արտադրության, «Նիսան-Մաքսիմա» մակնիշի 250 LL 60 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչը 3լ աշխատանքային ծավալով է և մաշվածությունից ելնելով վերջինիս շահագործումն ու սպասարկումը բավականին ծախսատար է ու դարձել է ոչ նպատակահարմար:
ՀՀ գիտության կոմիտեին ամրացված համեմատաբար նոր ծառայողական երեք ավտոմեքենայից երկուսը/այդ թվում հավելված 1-ում նշված՝ 2013թ. արտադրության, շարժիչը՝ 1.3լ աշխատանքային ծավալով TOYATA COROLLA ավտոմեքենան/ համաձայն ՀՀ կառավարության 09.08.2018թ. հ.881-Ն որոշման կրճատվել են: