Դեկտեմբերի 4-ի դրությամբ պետությանը հասցվել է 19 միլիարդ դրամի վնաս:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով, այս գումարից շուրջ 13 միլիարդ դրամն է վերականգնվել է, իսկ մնացած մասը վերակամգնման փուլում է:
Արթուր Վանեցյանը նաև նշեց, որ այս պահին ստուգվում են 216 միլիարդ դրամի ֆինանսական գործարքների օրինականությունը: