Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու նպատակով՝ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումները գնահատելու համար, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել դիմորդների հայտերի քննարկում: ԿԳ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովն ամփոփել է արդյունքները և ներկայացրել համապատասխան եզրակացություն՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 451-Ն որոշումը:
Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ-ից:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ կառավարության 2018 թվականի նշված որոշմամբ սահմանված կարգի պահանջներին համապատասխանող քաղաքացիների անվանացանկը, ովքեր հավակնում են տարկետման իրավունքի ձեռքբերման՝ պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից մինչև ուսումնառության ավարտը:
- Ջիջյան Հովհաննես Վրեժի
- Պետրոսյան Սամսոն Արթուրի
- Կարապետյան Սուրեն Անդրեյի
- Հակոբյան Արամ Հրանտի
- Հարությունյան Հայկ Պարգևի
- Ղարագյոզյան Ֆրունզ Արմանի
- Անդրանիկ Արթուրի Մուրադյան
- Տիգրան Էդուարդի Հակոբյան
- Հայկ Գեղամի Մանուկյան