Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թ. ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում:
Որոշմամբ սահմանվել են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
Մասնավորապես, հայտարարվել է 2018 թ. դեկտեմբեր – 2019 թ. հունվար ամիսներին ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: