Իմ համոզմունքն այն է, որ մենք հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին պետք է ունենանք. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Իրավաբան.net-ի լրագրողի հարցին նշեց, որ ինքը կողմ է ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ստեղծելու գաղափարին:

«Անկախ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմինը անխուսափելի քայլ է, որը մենք պետք է անենք: Այլ հարց է, թե դա ինչ ժամկետներում և ինչ քայլերով պետք է արվի: Ունիվերսալ մարմնի ստեղծումը բանավեճերի տեղիք է տալիս, իմ համոզմունքն այն է, որ մենք հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին պետք է ունենանք»,-նշեց նա:

Փաշինյանը անդրադարձավ նաև դեռևս օգոտոսի 9-ին Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ Հայաստանից թալանված ունեցվածքը վերադարձնելու նպատակով նա դիմել է Համաշխարհային բանկին` STAR (Stolen Asset Recovery Initiative) գործիքի կիրառման համար:

«Բարեբախտաբար, մի շարք գործընկերներ հետ համագործակցությունը ստացվում է, սակայն ոչ այն արագությամբ, որը մենք կցանկանայինք: Հիշում էիք, որ ասում էի՝ պատգամավորի հետ կապված գործ կա և մենք պատասխանի ենք սպասում: Այդ պատասխանը եկավ, սակայն հիմա էլ ոչ ամբողջ ծավալով: Մի կեսը եկավ, մյուս կեսը դեռ ճանապարհին է: Այնպես որ, միշտ չէ, որ այդ պրոցեսների արագությունը մեզնից է կախված»,-նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել