Երևանի փողոցներում ապօրինի առևտրի դեմ պայքարի ակտիվ գործողություններին ի պատասխան՝ փողոցում առևտուր ծավալած մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել են քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի դիմաց: Նրանք պահանջել են ապօրինի առևտրի դեմ պայքար ծավալելիս հաշվի առնել նաև իրենց վաստակի խնդիրը:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
Քաղաքացիներին ընդունել են քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը և Երևանի ավագանու անդամներ: Քաղաքապետարանի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ օրինականության պահպանման գերակա խնդիրը լուծելու ընթացքում հնարավորինս հաշվի են առնվելու առևտրով զբաղվող սուբյեկտների շահերը:
![](https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/84/31fba0a4b8f94cd6c45317d6a8495c3c42f5641f.jpeg)
![](https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/84/29be7cae666463a1c600ad250c2a8238b9aa69de.jpeg)
![](https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/84/15c7f71465617e501cc4e9b56825797dae0cc4fb.jpeg)