Ազգային ժողովի պատգամավորը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

«Ազգային ժողովի կանոնակարգ, Սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 1 շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը։ Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել