Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նոր նշանակում է կատարվել.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»: