Հայաստանում ևս մեկ տոնական օր կնշվի

Կառավարությունը որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 19-ը նշել որպես քրեակատարողական ծառայողի օր նշելու մասին։ 

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն զինծառայողներ են համարվում ՀՀ պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, հանրապետական գործադիր մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք, իսկ 2-րդ մասի համաձայն  զինծառայողներին հավասարեցված անձանց թվում են  հարկադիր կատարողները, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայողները, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները:

Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով պաշտոնապես նշվում է Հայաստանի Հանրապետությունում  Ազգային անվտանգության մարմինների աշխատողի, Փրկարարի, Դատախազության աշխատակցի, հարկադիր կատարողի, Քննչական կոմիտեի ծառայողի, Ոստիկանության օրը, սակայն քրեակատարողական ծառայողի որպես զինծառայողներին հավասարեցված անձանց մասնագիտական օր նշելու համապատասխան որոշում առկա չէ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել